ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից

CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից
18.10.2020 | 10:10

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին՝ հայտնում է Los Angeles Times-ը:

CBS-ի տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին` ներողություն խնդրելով ընկերության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում Չիքսը նշել է, որ ընկերության շենքի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ լրատվամիջոցի աշխատակիցներից երկուսն ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ցուցարարների հասցեին: Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ